1915 թ․-ին փաստաբան Մուրադ Մուրադյանի ու Մարիամ Մուշյանի ընտանիքը Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից տեղափոխվեց Սիրիայի Հալեպ քաղաք Այստեղ նրանց 8-ամյա որդին՝ Էդուարդը, սկսեց սովորել Հայկազյան ճեմարանում, որտեղ նրան դասավանդում էին Երուխանը, Տիրան Կառվարենցն ու Բարսեղ Կանաչյանը։ Իր ուսուցիչների, իր ուշիմության շնորհիվ նա դարձավ իրական արտիստ։ Հալեպում գործող թատերախմբում՝ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» ներկայացման մեջ Էդուարդին վստահվեց Շեյլոքի դերը։ Այդ դերը մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդ դերասանի նկատմամբ։ 1920 թվականին Մուրադյանները տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան: Էդուարդ Մուրադյանը նկարահանվել է «Մորգանի խնամին», «Չախ-չախ թագավոր» և «Վերադարձ» ֆիլմերում։ Էդուարդ Մուրադյանի եղբայրը բալետի հայտնի արտիստ և բալետմայստեր, արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Մուրադյանն էր, որը հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին»-ում և «Կարապի լիճ»-ում, Բիզեի «Կարմեն»-ում, Արամ Խաչատրյանի «Գայանե»-ում։ Նա բեմադրել է նաև բալետային մի շարք ներկայացումներ՝ «Դոն Կիխոտ»
Հայաստանի Հանրային Ռադիո- Գերդաստաններ - Մուրադյաններ բալետի և կինոյի վարպետները
11 июня 202411 июн 2024
5
1 мин
