Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սարգսյանների ձերբակալումը պայմանավորված է շարժմանը նրանց մասնակցությամբ․ փաստաբան

Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել են, հայտնել էփաստաբան Արսեն Բաբայանը։ Նրա խոսքով՝ եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Բաբայանը հայտնել է, որ նրանց մոտ, սակայն, չի հայտնաբերվել ո՛չ զենք, ո՛չ էլ որևէ ապօրինի առարկա: «Որպես վերջիններիս պաշտպան՝ հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»,- Facebook-ի իր էջում գրել է փաստաբանը։ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը հրապարակել էր Սարգսյանների ձերբակալության կադրերը՝ նշելով, որ այն իրականացրել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հունիսի 3-ին հայտարարել էր, որ Սարգսյան եղբայրները ժամանել են Քենիայից և միացել շարժմանը։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել են, հայտնել էփաստաբան Արսեն Բաբայանը։

Նրա խոսքով՝ եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Բաբայանը հայտնել է, որ նրանց մոտ, սակայն, չի հայտնաբերվել ո՛չ զենք, ո՛չ էլ որևէ ապօրինի առարկա:

«Որպես վերջիններիս պաշտպան՝ հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»,- Facebook-ի իր էջում գրել է փաստաբանը։

«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը հրապարակել էր Սարգսյանների ձերբակալության կադրերը՝ նշելով, որ այն իրականացրել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հունիսի 3-ին հայտարարել էր, որ Սարգսյան եղբայրները ժամանել են Քենիայից և միացել շարժմանը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում