Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է ռուս դեսպանի Երևան վերադառնալու մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով նախկինում կանչվել էր Մոսկվա խորհրդակցությունների համար, վերադարձել է Երևան, «Ռիա նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Սերգեյ Պավլովիչը խորհրդակցությունների է մասնակցել և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է»,- մեջբերում է գործակալությունը Գալուզինին։ Նա ընդգծել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը բացարձակապես ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մայիսի 24-ին խորհրդակցությունների համար կանչվել էր Մոսկվա։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով նախկինում կանչվել էր Մոսկվա խորհրդակցությունների համար, վերադարձել է Երևան, «Ռիա նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Սերգեյ Պավլովիչը խորհրդակցությունների է մասնակցել և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է»,- մեջբերում է գործակալությունը Գալուզինին։

Նա ընդգծել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը բացարձակապես ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մայիսի 24-ին խորհրդակցությունների համար կանչվել էր Մոսկվա։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում