Միջազգային ներդրողների խումբը՝ լոնդոնաբնակ հայազգի գործարար Վաչե Մանուկյանի գլխավորությամբ, առաջարկել է 400 միլիոն ֆունտ ստերլինգով (ավելի քան 500 միլիոն դոլար) գնել «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը, հայտնում է The Athletic-ը։ «Մանուկյանը՝ ժամանցի և անշարժ գույքի ոլորտում հայ մագնատի եղբորորդին, գլոբալ տեխնոլոգիական ներդրումային IMS Digital Ventures ընկերության գործընկերն է, նրա մրցութային թիմը ներառում է ներդրողներ Պարսից ծոցից և ԱՄՆ-ից»,- ասվում է հրապարակման մեջ։ Պրեմիեր լիգայի ակումբի սեփականատեր Ֆարհադ Մոշիրին այն վաճառում է ֆինանսական դժվարությունների պատճառով։ Մոշիրին արդեն ակումբը գնելու երեք հայտ է ստացել, սակայն Մանուկյանի առաջարկը նույնպես լավ է ընդունվել, և ինքը՝ գործարարը, վստահ է իր հեռանկարների վրա, հայտնում է The Independent-ը։ Թերթի տեղեկություններով՝ Մանուկյանի առաջարկը չի ավելացնի «Էվերթոնի» պարտքը և չի վտանգի դրամական սուղ միջոցներ ունեցող ակումբի ապագան, քանի որ գործարարն առաջարկել է գործառնական կանխիկ գումար և կայուն երկարաժամկետ ռազմավարություն մշակել։ «Մանուկյանը և
The Athletic-ը հայտնել է «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը գնելու գործարար Վաչե Մանուկյանի մտադրության մասին
11 июня 202411 июн 2024
1 мин