«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է առաջիկա օրերի ծրագրերի մասին։ Նա շարժման աջակիցներին հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Ազգային ժողովի դիմաց հանրահավաքի է հրավիրել։ Գալստանյանի խոսքով՝ վրաները մինչև հունիսի 12-ը մնալու են Բաղրամյան պողոտայում։ «Վրանային ավանը մնալու է այստեղ, բայց ամիսներով չի մնալու, 96 ժամով կսահմանափակվենք՝ հուսալով, որ կլինի այն, ինչ մենք ուզում ենք»,- նշել է նա։ Շարժման առաջնորդը կարևորել է հունիսի 12-ին «բազմաթիվ ուժերի ներկայությունը»։ «Հունիսի 12-ին մեզ համար չափազանց կարևոր է այստեղ գտնվել, թե ինչ կանենք, դա ուրիշ հարց»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ շարժման մեծ հանրահավաքների չափ մարդկանց ներկայության պարագայում հաջողության են հասնելու։ Գալստանյանը նաև նշել է, որ հունիսի 11-ին «տարբեր վայրերում տարբեր գործողություններ են լինելու», բայց չի մանրամասնել, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետ
«Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդը հայտնել է խորհրդարանի մոտ հանրահավաք հրավիրելու մասին
11 июня 202411 июн 2024
1 мин