ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորս պայման է առաջարկել նրանց, ովքեր կցանկանան իր հետ հեծանից քշել։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջին պայմանը հեծանիվ ունենալն է, երկրորդ պայմանն այն է, որ երթուղին ինքն է որոշում, երրորդը՝ հեծանիվ քշելու պրոցեսը չքաղաքականացնելը, չորրորդը, որ ամենաուշը ժամը 07։00-ին վերադարձած լինեն, որովհետև սկսվում է աշխատանքային օրը։ Փաշինյանը նշել է, որ առավոտյան 06։00-ին պետք է շարժվել պայմանավորված տեղից և ցանկացողներին կոչ է արել նամակ գրել իր էլեկտրոնային հասցեին: «Եթե ուզում եք միանալ, nikolpashinyan@gmail.com էլ. հասցեով ուղարկեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը և Ձեր լուսանկարը՝ հեծանիվի հետ»,- գրել է Փաշինյանը։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Նիկոլ Փաշինյանը հրավիրել է իր պայմաններով իր հետ հեծանիվ քշելու
5 июня 20245 июн 2024
~1 мин