Հայաստանի և Ռուսաստանի միջև շփումներն արտաքին գործերի և պաշտպանության նախարարության միջոցով նվազել է, TACC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Նա հիշեցրել է, որ 2023 թվականի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել, և հայկական կողմը «հետաքրքրություն չի ցուցաբերել» Մոսկվայի առաջարկի վերաբերյալ՝ կնքել արտաքին գերատեսչությունների խորհրդատվությունների հերթական պլանը։ Այս փաստը Գալուզինը կապել է Հայաստանի վրա արտաքին ազդեցության հետ։ «Մենք մեղավոր չենք, որ պաշտպանության գերատեսչությունների միջև շփումների դինամիկան նկատելիորեն նվազել է։ Ռազմատեխնիկական համագործակցությունը նույնպես թուլացել է։ Դա պայմանավորված է Հայաստանի վրա արևմտյան ճնշումներով»,- ասել է նա։ Ըստ ռուս պաշտոնյայի՝ երկրների միջև երկկողմ շփումները չեն ընդհատվում, արդյունքները հատկապես նկատելի են առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։ Նշենք, որ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները մարտի 5-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ և տարած
Галузин обвинил Армению в сокращении контактов с МИД и Минобороны России
5 июня 20245 июн 2024
6
1 мин