«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում խոսել է մայիսի 31-ի ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ գործողություններ են սպասվում։ «Մեծ հանրահավաքները զուտ իրազեկման և այլ նպատակներով են տեղի ունենում։ Մեր գործունեությունն այլևս գործողություններ են, պարզապես հավաքներ չեն»,- ասել է նա։ Շարժման առաջնորդն աջակիցներին կոչ է արել առավոտյան ժամը 10։00-ին հավաքվել Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ Քանաքեռ կամ Երևանի հարավ-արևմտան թաղամաս գնալու համար։ Նա նաև նշել է, որ այցելելու են հաստատություններից մեկը, բայց չի հստակեցրել, թե կոնկրետ որը։ «Վաղը ժամը 10։00-ին այստեղ սպասելու եմ ձեզ, գնալու ենք մեր հաստատություններից մեկն այցելության, բայց չեմ ասելու որը։ Շատ կարևոր հաստատություն կա, պիտի այցելենք, բարևեմ»,- ասել է Գալստանյանը։ Ըստ Գալստանյանի՝ վաղվա գործողությունները կախված են մասնակիցների թվից, եթե մասնակցության թվերը մեծ լինեն, «գործողության բովանդակությունն էլ այլ կլինի»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Նորություններին հետևեք մեր կայքում, ին
Գործողություններ են լինելու․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնել է մայիսի 31-ի ծրագրերը
31 мая 202431 мая 2024
~1 мин