Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Քարնեգի» կենտրոնը հայտնել է Հայաստանում ընթացող բողոքի շարժման թույլ կողմը

Բողոքի ցույցերի արդյունքը Հայաստանում կորոշի հայ հասարակության ապատիան ու վախերը հաղթահարելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների կարողությունը, գրում էՌուսաստանի և Եվրասիայի ուսումնասիրության Բեռլինի «Քարնեգի» կենտրոնը։ Հոդվածի հեղինակ Ալեքսանդր Աթասունցևի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմնված է ցուցարարների՝ «երկիրը փրկելու» այլընտրանքային ծրագրի բացակայության վրա։
«Հայաստանի ղեկավարը բազմիցս ցույց է տվել իր անսասանությունը, և ներկայիս դիմակայության ելքը նույնպես կանխորոշված ​​չէ։ Դա մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք բողոքի առաջնորդները կկարողանա՞ն հաղթահարել հայ հասարակության ապատիան ու վախերը»,- գրում է կենտրոնը։ Աթասունցևը մատնանշել է ընդդիմության՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի նոր հանգամանքները. բողոքի ակցիաներին ակտիվորեն աջակցում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները և եկեղեցու ներկայացուցիչները։ Բացի այդ, առաջին անգամ բողոքի ակցիաները ղեկավարել է ոչ թե քաղաքական գործիչ, այլ «բոլորովին այլ աշխարհից մի մարդ՝ անցյալի սխալներով չպղծված»՝ Տավուշի թե

Բողոքի ցույցերի արդյունքը Հայաստանում կորոշի հայ հասարակության ապատիան ու վախերը հաղթահարելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների կարողությունը, գրում էՌուսաստանի և Եվրասիայի ուսումնասիրության Բեռլինի «Քարնեգի» կենտրոնը։

Հոդվածի հեղինակ Ալեքսանդր Աթասունցևի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմնված է ցուցարարների՝ «երկիրը փրկելու» այլընտրանքային ծրագրի բացակայության վրա։

«Հայաստանի ղեկավարը բազմիցս ցույց է տվել իր անսասանությունը, և ներկայիս դիմակայության ելքը նույնպես կանխորոշված ​​չէ։ Դա մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք բողոքի առաջնորդները կկարողանա՞ն հաղթահարել հայ հասարակության ապատիան ու վախերը»,- գրում է կենտրոնը։

Աթասունցևը մատնանշել է ընդդիմության՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի նոր հանգամանքները. բողոքի ակցիաներին ակտիվորեն աջակցում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները և եկեղեցու ներկայացուցիչները։ Բացի այդ, առաջին անգամ բողոքի ակցիաները ղեկավարել է ոչ թե քաղաքական գործիչ, այլ «բոլորովին այլ աշխարհից մի մարդ՝ անցյալի սխալներով չպղծված»՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Աթասունցևը նոր պատերազմի սպառնալիքի ներքո սահմանների սահմանազատման ժամանակ տարածքային զիջումներն անվանել է «նոր ստորացում» և դրանց հետ կապել երկրում տիրող ընդհանուր դեպրեսիան։ Փաշինյանի «անխորտակելիությունը» վերլուծաբանը բացատրել է նաև նախկին առաջնորդների նկատմամբ ժողովրդի անվստահությամբ և հասարակության իներցիայով։

«Երկրի բնակիչները կարծում են, որ այլ իշխանության օրոք նույնպես կլինեին սահմանային հակամարտություններ, տարածքների զիջումներ և հայերի տեղահանում Ղարաբաղից։ Շատ հայերի աչքերում Փաշինյանը, չնայած իր բոլոր թերություններին, գոնե ձգտում է խուսափել նոր պատերազմից»,- պարզաբանել է նա։

Հայաստանի քաղաքացիների համար իշխանափոխության մյուս մտավախությունը 2018 թվականի հեղափոխական փորձն էր, որը հանգեցրեց Ադրբեջանի հետ պատերազմին և Լեռնային Ղարաբաղի կորստին, կարծում է Աթասունցևը։ Ընդ որում՝ այն, ինչ տեղի է ունենում, կարող է դառնալ Փաշինյանի համար ամենալուրջ մարտահրավերն իշխանության ողջ վեց տարիների ընթացքում, հավելել է հեղինակը։

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։

Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։

Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։

Շարժումը մայիսի 30-ի վաղ առավոտից բողոքի ակցիաներ էր իրականացրել Երևանում։ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները երթով շարժվել էին հրապարակ՝ արգելափակելուկառավարության շենքը, ուր նիստ էր անցկացվում։ Նման կոչ նա արել արել էր մայիսի 29-ին։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում