«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները կառավարության շենքի մոտ դադարեցրել են բողոքի ակցիան և շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ երթով շարժվել դեպի Սուրբ Աննա եկեղեցի, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։ Մինչ այդ, ցուցարարների խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը դուրս է եկել կառավարության շենքի՝ դեպի Հանրապետության հրապարակ նայող դարպասից։
Ոստիկանությունը դադարեցրել է կառավարության շենքի շուրջ շրջափակումը։ Շարժումը մայիսի 30-ի առավոտվանից ակցիա էր իրականացնում կառավարության շենքի մոտ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթանում էր կառավարության նիստը։ Այնուհետև ցուցարարները շարժման առաջնորդի կոչով փորձել էին փակել կառավարության շենքի մուտքերը։
Ցուցարարների խմբերը հավաքվել էին կառավարության շենքի բոլոր մուտքերի մոտ՝ ոստիկանական շղթայի դիմաց։ Ինքը՝ Գալստանյանը, իր համախոհների գլխավորությամբ, պարբերաբար երթեր էր անցկացնում կառավարության շենքի շուրջ։ Իրավիճակը պարբերաբար լարվում էր մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մասնավորապես՝ Հան