Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից, միշտ պատրաստ է սատար կանգնել նրան, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին հարցին։ «Մենք տեսանք դրական արձագանք և նորից կրկնում ենք, որ բոլոր առաջարկները, որ արվել են, տեղին են։ Որպես դաշնակից՝ մենք միշտ պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել՝ ելնելով Երևանի կարիքներից»,- ասել է ռուս դիվանագետը։ Նա հիշեցրել է, որ ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին անմիջապես միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որն անհրաժեշտ տեխնիկան փոխանցել է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությանը։ «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել 102-րդ ռուսական ռազմակայանի ուժերի և ռեսուրսների ներգրավմամբ։ Օգնության տրամադրման հարցը քննարկում են նաև Հայաստանում գործող մի շարք ռուսական ընկերություններ։ Մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որն սպասարկում է Երևան-Թբիլիսի երթո
«Պատրաստ ենք սատար կանգնել»․ Զախարովան՝ ՀՀ-ում ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում ՌԴ աջակցության մասին
31 мая 202431 мая 2024
1 мин