Найти тему

Բալետի արտիստ Զարէ Մուրադյան

Կյանքից հեռացավ հայ պարարվեստի վետերան, բազմավաստակ մանկավարժ, ՍՄԿԿ անդամ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարէ Մուրադի Մուրադյանը:

Զ. Մուրադյանը ծնվել է 1913 թ. Խարբերդում: Արևմտահայության օրհասի տարիների ապաստան է գտնում Սիրիայում Սովետական Հայաստան:

Երևանում նախնական կրթություն ստանալուց հետո, 1930-ին Մուրադյանը գործուղում է Մոսկվա, որտեղ ավարտում է Սովետական Միության ակադեմիական մեծ թատրոնին կից պարարվեստի ուսումնարանը և անմիջապես ընդունվում Մեծ թատրոնի բալետային խումբ՝ որպես մենակատար:

Հայ գրականության և արվեստի տասնօրյակի նախապատրաստության առթիվ, 1933 թ. Զ. Մուրադյանը հրավիրում էԵրևան, որտեղ, ինչպես Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, այդպես էլ հանրապետության գեղարվեստական կրթօջախներում ծավալվում է մեծ և արգասավոր գործունեություն: Այնուհետև անցնելով բեմադրական աշխատանքի, 1955-1961 թթ. ղեկավարում է թատրոնի բալետային խումբը:

Սովետական Հայաստանի պարարվեստի պատմության մեջ իրենց պատվավոր տեղն ունենա նրա բեմադրած ՙԽանդութ՚ և ՙՄարմար՚, ՙԴոն Կիխոտ՚ ու ՙՇահերազադե՚ բալետները, օպերային ներկայացումներում ու համերգային անսամբլներում բեմադրած պարերը:

Նշանակալից է նաև Զ. Մուրադյանի մանկավարժական վաստակը: 1938 թ., աշխատելով Երևանի պարարվեստի ուսումնարանում որպես ուսմասվար, ապա 1944 թվականից մինչև իր կյանքի վերջը Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որպես դասախոս և ամբիոնի վարիչ, նա իր գիտելիքների հարուստ պաշարը, ստեղծագործական ու մանկավերժական փորձը ի սպաս է դնում մեր արվեստի երիտասարդ կադրերի աճին:

Տաղանդավոր արվեստագետի վաստակը բարձր է գնահատվել կուսակցության և կառավարության կողմից. նա երկու անգամ պարգևատրվել է ՙՊատվո նշան՚ շքանշանով, Հայաստանի,Ադրբեջանի, Դաղստանի Գերագույն սովետների պատվոգրերով:

Պայծառ մարդու, անբասիր ընկերոջ, տաղանդավոր արվեստագետի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

ՄԻ ԽՈՒՄԲ ԸՆԿԵՐՆԵՐ

1979 թ. 20.12 ՙԵրեկոյան Երևան՚