Ծնվել եմ Թուրքիայի Խարբերդ քաղաքում 1903 թվականին ծննդյան ազգանունը գրանցված է Մուրադյան, անձնագրում գրված է Կուպելյան, 1925 թվին Սիրիայից հայրենադարձվել եմ Երևան և անձնագիր եմ ստացել մորս Մարյամ Կուպելյան ազգանունով, իսկ մայրս գրվում էր Կուպելյան Մուրադյան,իր և ամուսնու ազգանունով։Այս կապակցությամբ, կենտրոնական արխիվից վերցրել եմ տեղեկանք, որ արխիվում չի հայտնաբերվել։
1979 թ. երկու եղբայրներս Էդվարդ և Զարէ Մուրադի Մուրադյանները մահացել են Երևանում,իսկ Վիկտորիա Մուրադի Արսենյանը ծննդյամբ Մուրադյան ներկայումս բնակվում է Ամերիկայի Բոստոն քաղաքում,քույրս Վիկտորիան երեք անգամ 1960,1968, և 1974 թվերին եկել է Երևան իմ և մահացած եղբայրներիս մոտ,ըստ որում նկարվել ենք և ներկայացնում եմ քրոջս և մահացած եղբայրներիս հետ ֆոտոնկարներ:
Ներկայացնում եմ նաև քրոջս Վիկտորիա Մուրադի Արսենյանի ձեռքով լրացված վիզայի անկետան,որտեղ գրանցված է երկու եղբայրներիս համար միասին նաև իմ անուն ազգանունը` Տիրան Մուրադյան ինչպես, նա ինձ ճանաչում է ծննդությամբ։
Կարող եմ ներկայացնել նաև նամակներ։
Վկայակոչում եմ իմ նախկին կնոջ Չմշկյան Մարիամին եղբորս կնոջ Ասատրյան Հայկանուշին,հարևան Շաթիրյան Թերեզային, որոնք կհաստատեն,որ իրոք ես հանդիսանում եմ Տիրան Մուրադի Մուրադյանը։
Խնդրում եմ քննության առնել դիմումս և հաստատել փաստը այն մասին,որ անձնագրում գրված Տիրան Մուրադի Կուպելյանը նույն ինքը Տիրան Մուրադի Մուրադյանն եմ։