Աղետի գոտում կա երեք զոհ, հայտնել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Նշվում է, որ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ.) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լուրեր-ի հետ զրույցում ներկայացրել է Լուռիում Դեբետ գետի վարարման հետևանքների մասին։ Նրա խոսքով, գետը շարունակում է վարար մնալ և մի շարք աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել: Առաջին անելիքներից մեկը, ըստ Սանոսյանի, դեպի Վրաստանի ուղղությամբ միջպետական ճանապարհի խնդիրն է եղել։ Նա նշել է, որ հիմնական խանդիրները Ալավերդիում և Ալավերդիից մինչև Բագրատաշեն ուղղությամբ են, ջրածածկ տարածքներ կան նաև Տաշիրում և Դիլիջան - Իջևան հատվածում։ Սանոսյանի խոսքով, հեղեղման պատճառով վնասվել է Մ4 ճանապարհի Դիլիջան-Իջևան и Մ6 ճանապարհի երեք հատված կա որտեղ ճանապարհը