Ժամը 22․00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարման հետևանքով տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, - հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով, Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 7 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։ Նշվում է, որ Լոռու մարզի մի շարք բնակավայրեր իրար կապող կամուրջները վնասվել կամ հայտնվել են ջրի տակ, սակայն դեպի բոլոր այդ բնակավայրեր կան այլընտրաքային ճանապարհներ, և հնարավորություն կա առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից վարորդներին հորդորում են դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհ
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղների հետևանքով տարհանվել է 269 քաղաքացի․ ՆԳՆ
27 мая 202427 мая 2024
1
1 мин