Ժամը 11։30-ի դրությամբ Լոռիում աղետալի հեղեղման հետևանքով նախական տվյալներով Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել, հայտնել են ՆԳ նախարարությունից։ «Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն»,- տեղեկացրել են ՆԳՆ-ից։ ՆԳՆ տվյալներով՝ Լոռիում, Տավուշում և Երևանում հորդառատ անձրևներից, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած հեղեղումների հետևանքով 11։30-ի դրությամբ 232 քաղաքացի է տարհանվել վտանգավոր տարածքներից։ «Մասնավորապես՝ 28- քաղաքացի տարհանվել է Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջանում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրերում»,- մանրամասնել են ՆԳՆ-ից։ Տեղեկացրել են, որ Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ևս տներ են ջրալցվել։ Հավելենք, որ Ջրային կոմիտեն հերքել է տեղեկությունը, ըստ որի՝ Լոռիում աղետալի հեղեղումների «պատճառը Մեծավա
Նախական տվյալներով Ալավերդու գազալցակայաններից մեկում հեղեղի հետևանքով պայթյուն է եղել․ ՆԳՆ
27 мая 202427 мая 2024
1 мин