Մայիսի 26-ին Հայաստանում հեղեղների հետևանքով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքների չվերթները չեղարկվել են, հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։ Ընկերությունից տեղեկացրել են, որ չեղարկումը կապված է մասնավորապես Այրում-Ախթալա հատվածում տարերքի՝ աղետալի հեղեղումների հետևանքների վերացման հետ կապված վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու հետ։ «Հարավկովկասյան երկաթուղին» ուղևորներին հայտնել է, որ ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով՝ օգտվելով առցանց գնման հարթակից: Ընկերության փոխանցմամբ՝ տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում: Ընկերությունը գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարվի սոցիալական ցանցերի մեր էջերում և railway.am պաշտոնական կայքում։ Մայիսի 26-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա 1 զոհ, անհետ կորած 1 քաղաքացի։ ՆԳՆ-ն տեղեկացրել էր նաև ավերածությունների, արգելափակված մեքենաների մասին, որոնցում նաև քաղաքացիներ կան։ Վարարել են նաև Աղստև, Տաշ
Հեղեղների պատճառով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքների չվերթները չեղարկվել են
27 мая 202427 мая 2024
1 мин