«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 23-ին ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ քաղաքական պայքարի ասպարեզում հայտնվելն իր համար անընդունելի է, բայց դա «պարտադրված» վարքագիծ է։ «Ինձ համար անձնապես անընդունելի է, որ արքեպիսկոպոս մարդը հայտնվի հրապարակում և այնպիսի վարքագիծ ունենա, ինչպիսին ես ունեմ այսօր․ ոմանց համար լավ, ոմանց համար՝ վատ, կարևոր չէ։ Բայց սա պարտադրված է։ Սա ուղղակի աղաղակ է և ճիչ»,- նշել է նա։ Գալստանյանի խոսքով՝ իրեն ստիպել է այդ քայլին գնալ նաև այն գիտակցումը, որ մարդիկ անցած 4 տարիների ընթացքում (2020 թվականի պատերազմից հետո - խմբ.) հուսահատության, անզորության մեջ են, և դա տեղի է ունենում իշխանությունների «ստի» ֆոնին։ Արքեպիսկոպոսի խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացը դարձել է իշխանությունների ստի ևս մեկ վկայությունը։ «Սահմանազատման և սահմանագծման գործընթացում ուղղակի միակողմանիորեն, թշնամու սպառնալիքի ներքո, առանց որևէ օրենք հարգելու՝ կլինի դա միջազգային, թե հայաստանյան, առանց մեր երկր
Սա ինձ համար անընդունելի, բայց պարտադրված քայլ է․ Տավուշի թեմի առաջնորդը՝ քաղաքական ասպարեզում իր հայտնվելու մասին
24 мая 202424 мая 2024
1 мин