Մայիսի 23-ին Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, բացվել է աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Քեզ համար, Շառլ» ցուցադրության բացումը։ Ցուցադրության մուտքն ազատ է, այն կգործի մինչև հուլիսի 22-ը։ Ցուցադրությանը շանսոնյեի կյանքին ու գործունեությանը վերաբերող շուրջ 250 ցուցանմուշ կա, որոնք ներառում են հազվագյուտ լուսանկարներ, պարբերականներ, ձայնապնակներ, ինչպես նաև Ազնավուրի մասնակցությամբ նկարահանված կինոնկարների ազդագրերի եզակի նմուշներ: Ցուցադրությունը կազմակերպվել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի համատեղ ջանքերով ստեղծված հավաքածուի հիման վրա: «Ազնավուրն այն արվեստագետն է, որը զգալի հետք է թողել համաշխարհային մշակույթի մեջ ու ստացել է մեծ ճանաչում ու սեր։ Բայց դրա հետ մեկտեղ՝ նաև երբեք չի դադարել լինել հայ, հավատարիմ մնալ իր երկրին, իր ազգին, երբեք անմասն չի մնացել մեր ուրախություններին ու դժվարություններին»,- ցուցադրության բացմանը նշել է Յիրի