Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իշխանությունները հայտնել են Կիրանց տանող այլընտրանքային ճանապարհի կառուցման մեկնարկի մասին

Մայիսի 19-ին մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատաազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա կից հրապարակել է ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքից տեսանյութ։

Հարությունյանը նշել է, որ ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար:

Կիրանց տանող այլընտրանքային ճանապարհի անհրաժեշտություն առաջացել էրսահմանազատման հետևանքով, որի արդյունքում Կիրանցի ներկայիս ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան և խոստացել էր լուծել այն 3 ամսվա ընթացքում։