Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, լրագրողներին և շարժման աջակիցներին ոստիկանական ուժերն արգելել են մուտք գործել բնակավայր, կան բերման ենթարկվածներ։ Ոստիկանները, ներառյալ ոստիկանության հատուկ ուժերը, հղում անելով Ազգային անվտանգության ծառայության մայիսի 19-ի հայտարարությանը՝ նշել են, որ բնակավայր մուտքը սահմանափակվել է անվտանգության նկատառումներով, քանի որ այնտեղ աշխատանքներ են իրականացվում։ Նրանք չեն հստակեցրել, թե ինչ աշխատանքների մասին է խոսքը։ «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ մայիսի 20-ից մեկնարկել է Տավուշի մարզի Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը, իսկ սահմանազատման աշխատանքները մոտենում են ավարտին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ Կիրանցում առավոտից սահմանազատանն առնչվող գործողություն է կատարվել։ «Կիրանցում ևս մի քանի սահմանային սյուն է տեղադրվել։ Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են, բայց մենք դաշտերով, ձորերով
«Իմ դիմաց թուրքերն անգամ Կիրանցի մուտքը չեն փակել»․ ոստիկանները Սրբազանինթույլ չեն տալիս մուտք գործել բնակավայր, կան բերան ենթարկվածներ
21 мая 202421 мая 2024
1
2 мин