ՀՀ արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Հայաստան նախատեսված այցի մասին լուրը, որը, ըստ ԶԼՄ-ների, պետք է տեղի ունենար նախագահի և իր գլխավորած պատվիրակության զոհվելու օրը՝ մայիսի 19-ին։ «Ռայիսին մայիսի 19-ին ծրագրել էր այցելել Հայաստան, որը վերջին պահին հետաձգվել է»,- հայտնել էր ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Սպասվում էր, որ Ռայիսին մասնակցելու էր Հայաստանի տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը, գրել էր աղբյուրը։ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են լուրը։ «Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնապես տեղեկատվություն»,- հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել մայիսի 19-ին՝ Արևելյան Ադրբեջան նահանգի լեռներում՝ Ջուլֆա քաղաքից ոչ հեռու, Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք: Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հո
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռայիսիի՝ մայիսի 19-ին Հայաստան նախատեսված այցի մասին լուրը
21 мая 202421 мая 2024
1 мин