Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում: Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚ Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚ Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚ Երկինքը իր ճիշտ պատճենը հանում: Պարզապես Դավիթն այստեղ է կռվել: Պարզապես Նարեկն այստեղ է գրվել: Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚ Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚ Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ Գեղեցկի՛ն‚ Բարո՛ւն‚ Վսեմի՛ն‚ Լավի՜ն... Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում: Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚- Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել. Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ Երբ եղել ենք շատ Ու եղել կանգուն‚ Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚ Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։ Եթե գերել ենք՝ Լոկ մեր գրքերով. Եթե տիրել ենք՝ Լոկ մեր ձիրքերով... Պարզապես մահն էր մեզ սիրահարվել‚ Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։ Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝ Ո՜ւր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚ Ջանացել ենք մենք ամենքի՛ համար. Շինել ենք կամուրջ‚ Կապել