Ամստերդամում, 1685 թվականից մինչև 1717-ը, Վանանդեցիները ծավալուն
գործունեություն են սկսում տպագրության ասպարեզում: Նրանք Վանանդ գյու-
ղից էին, որը գտնվում էր Գողթն գավառում, Ագուլիսից 14 կմ հեռու: Ամստերդա-
մի հայ գաղութի փառքն էր մանավանդ Ղուկաս Վանանդեցի Նուրիջանյանը: Այդ
տարիների ընթացքում հրատարակվել են բազմաթիվ գրքեր, բոլորն էլ օգտակար
և կատարյալ: Ամստերդամում հայկական տպարանը արդյունավետ գործունեություն է ծավալել մոտ 60 տարի, 1660 թվականից մինչև 1717 թվականը: Նույնիսկ Հոլանդիայի պատմագիրներն են գովաբանել հայերի տպագրության արվեստը, տառերի գեղեցկությունը, որոնք այդ ժամանակահատվածում լավագույնն էին և մեծ արժեք էին ներկայացնում: Ղուկաս Վանանդեցու մահից հետո այս տպարանի գույքը և տառերը անցնում են Մխիթարյան միաբանությանը և ծառայում Մխիթարյանների տպարանին: Հայերը Հոլանդիայում ԺԸ դարի երկրորդ կեսին նորից փորձում են վերսկսել տպագրության գործը: 1755 թվականին ջուղայեցի Տեր-Առաքելենց Պողոսի որդի, Առաքել անունով մի վաճառական Ամստերդամում պատվիրում է տասը տարբեր հայերեն տառատես