ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անդրեյ Բելոուսովին նշանակել է ՌԴ պաշտպանության նախարար, հայտնում է «Տասս»-ը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին հրամանագրեր է ստորագրել նոր կառավարություն նշանակելու մասին։ Երկրի ղեկավարը հաստատել է 10 փոխվարչապետի և 21 նախարարի թեկնածությունը։ Մայիսի 13-ին Պուտինը Պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնող Սերգեյ Շոյգուին նշանակել էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Նորություններին հետևեք մեր կայքում (https://armeniatoday.news/hy), ինչպես նաև Telegram-ում (https://t.me/armtodayarm) և YouTube-ում (https://www.youtube.com/channel/UCzt73kS8-2XS9q5cLubs3ww)
Վլադիմիր Պուտինը Անդրեյ Բելոուսովին նշանակել է ՌԴ պաշտպանության նախարար
15 мая 202415 мая 2024
~1 мин