Հայ առաքելական եկեղեցին, Գարեգին Բ-ի գլխավորությամբ, մտադիր է շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին փոխանցել, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելովտարբեր աղբյուրների տեղեկություններին։ Ըստ թերթի՝ հոգևորականների շրջանում կարծիք կա, որ շարժման հնարավոր ձախողումը վնասելու է կաթողիկոսի և հայ եկեղեցու հեղինակությանը։ Լրատվականը նշել է, որ հոգևորականներն առաջարկում են հայտարարությամբ հանդես գալ, որտեղ կվերահաստատեն իրենց դիրքորոշումը երկրի համար ճակատագրական պահին եկեղեցու դերակատարման հետ կապված, կշեշտեն, որ սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ հանուն հայրենիքի շարժում։ Նրանք, ըստ թերթի, առաջարկում են նշել, որ սկիզբը դրված է, և «եկեղեցին ու Բագրատ սրբազանը շարժել են անշարժելին` մեծ թվով մարդկանց են համախմբել և հասարակությանը հանել են թմբիրից», հիմա եկել է քաղաքական ուժերի գործելու ժամանակը, որովհետև իմպիչմենտի, իշխանափոխության խնդիրը քաղաքական պահանջներ են։ Լրատվականը շեշտել է, որ եկեղեցում կան շատ անհատներ, որոնք դեմ են այս քայլին, կարծում են, որ եկեղեցին կհեղինակազրկվի, հանրությունը կհիաս
Հայ առաքելական եկեղեցին մտադիր է շարժման առաջնորդությունը հանձնել քաղաքական ուժերին․ ԶԼՄ
15 мая 202415 мая 2024
2
1 мин