Սուրբ Աննա եկեղեցու մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խոսել է Երևանում և մարզերում տեղի ունեցած անհամաձայնության ակցիաների գրանցած արդյունքների մասին։ Նրա խոսքով՝ Երևանում օրվա ընթացքում փակվել է շուրջ 15 փողոց, իրազեկման ակցիաներ են իրականացվել Լոռու մարզում, Մետրոպոլիտենի տարբեր կայարաններում։ Այսօր` մայիսի 14-ին, ամբողջ օրվա ընթացքում 63 քաղաքացի բերման է ենթարկվել, այդ թվում՝ նաև անչափահասներ։ Պատգամավորը նաև հիշեցրել է, որ «կարմիր բերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանն ստացել է ոտքի կոտրվածք։ Մայիսի 10-ին անհնազանդության ակցիաների ժամանակ բերման էր ենթարկվել 10 քաղաքացի, մայիսի 11-ին՝ 48 քաղաքացի։ Մայիսի 13-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել ակցիայի 171 մասնակցի: ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայի
Գառնիկ Դանիելյանն ամփոփել է մայիսի 14-ի անհնազանդության ակցիաների արդյունքները
15 мая 202415 мая 2024
1 мин