ՊՆ-ն «կեղծ և մանիպուլյատիվ» է անվանել ԶԼՄ-ում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ՌԴ քաղաքացիության մասին հրապարակումները։ Գործակալությունը հերքել է նաև Ասրյանի ընտանիքի անդամների ՀՀ քաղաքացիություն չունենալու մասին տեղեկությունը։ «ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են: ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին։ Նորություններին հետևեք մեր կայքում (https://armeniatoday.news/hy), ինչպես նաև Telegram-ում (https://t.me/armtodayarm) և YouTube-ում (https://www.youtube.com/channel/UCzt73kS8-2XS9q5cLubs3ww)
ՊՆ-ն պարզաբանել է ԶՈւ ԳՇ պետի երկքաղաքացիության և ընտանիքի անդամների՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը
15 мая 202415 мая 2024
1
~1 мин