Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը

Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը 8–րդ տեղը զբաղեցրեց Շվեդիայի Մալմո քաղաքում անցկացված «Եվրատեսիլ-2024» երգի 68-րդ մրցույթի եզրափակչում, տեղեկանում ենք մրցույթի կայքից: Խումբը հանդես է եկել Jako երգով, որի կոմպոզիտորներն ու խոսքերի հեղինակներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանը և մուլտինստրումենտալիստ Լուի Թոմասը: Հայաստանի ներկայացուցիչները ելույթ ունեցան 19-րդ համարի ներքո և ստացան 183 միավոր հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքներով: Առաջին տեղը զբաղեցրել է Շվեյցարիայի մասնակիցը, Nemo-ն ՝ the Code կոմպոզիցիայով, երկրորդ և երրորդ տեղերը կիսել են Խորվաթիայի պատվիրակը (երգչուհի Baby Lasagna-ն ՝ RIM Tim Tagi Dim կոսպոզիցիայով) և Ուկրաինայի մասնակից (դուետ Alyona Alyona (Ալյոնա Սավրանենկո) և Jerry Heil (Յանա Շեմաևա) «Teresa & Maria»):
Եզրափակչում հանդես են եկել՝ Հայաստանը, Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը, Խորվաթիան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովենի

Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը 8–րդ տեղը զբաղեցրեց Շվեդիայի Մալմո քաղաքում անցկացված «Եվրատեսիլ-2024» երգի 68-րդ մրցույթի եզրափակչում, տեղեկանում ենք մրցույթի կայքից:

-2

Խումբը հանդես է եկել Jako երգով, որի կոմպոզիտորներն ու խոսքերի հեղինակներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանը և մուլտինստրումենտալիստ Լուի Թոմասը: Հայաստանի ներկայացուցիչները ելույթ ունեցան 19-րդ համարի ներքո և ստացան 183 միավոր հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքներով:

Առաջին տեղը զբաղեցրել է Շվեյցարիայի մասնակիցը, Nemo-ն ՝ the Code կոմպոզիցիայով, երկրորդ և երրորդ տեղերը կիսել են Խորվաթիայի պատվիրակը (երգչուհի Baby Lasagna-ն ՝ RIM Tim Tagi Dim կոսպոզիցիայով) և Ուկրաինայի մասնակից (դուետ Alyona Alyona (Ալյոնա Սավրանենկո) և Jerry Heil (Յանա Շեմաևա) «Teresa & Maria»):

-3

Եզրափակչում հանդես են եկել՝ Հայաստանը, Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը, Խորվաթիան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովենիան, Շվեդիան և Ուկրաինան, ինչպես նաև կազմակերպիչ 5 երկրների՝ Իտալիայի, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի պատվիրակները։

Մարտի 9-ին հայտնել էինք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում կներկայացնի «Լադանիվա» խումբը։ Մայիսի 9-ին «Լադանիվա» խումբն անցել էր մրցույթի եզրափակիչ փուլ։ Մայիսի 8-ին մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքներով Ադրբեջանը չէր անցել եզրափակիչ փուլ։ Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը հորդորել էր չզարմանալ «Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանի հաղթանակով։

Երգչուհին «Լադանիվայի» ստեղծագործությունն անվանել է «համակովկասյան երգ»։ Վաստակավոր արտիստուհին նրա մեջ հայկական ոչինչ չի տեսնում։ 2023թ․ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (էլեն Երեմյանը) Լիվերպուլում կայացած «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում, իր Future Lover երգով զբաղեցրել էր 14 հորիզոնականը։

Նորություններին հետևեք մեր կայքում (https://armeniatoday.news/hy), ինչպես նաև Telegram-ում (https://t.me/armtodayarm) և YouTube-ում (https://www.youtube.com/channel/UCzt73kS8-2XS9q5cLubs3ww)