«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատգամ է ուղղել Եվրոպայում ապրող հայերին՝ կոչ անելով շարժմանն աջակցող բազմամարդ հավաքներ կազմակերպել։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ և միևնույն ժամանակ քաջալերում, որպեսզի մեծ թվերով ներկայանաք ձեր կազմակերպած աջակցության հանրահավաքներին, ձեր ձայնը բարձրացնեք՝ այն դարձնելով համահայկական մեծ շարժում ոչ միայն սահմանափակված Հայաստանի տարածքով, այլ ամենուր, որտեղ գեթ մեկ հայ է ապրում»,- իր կոչում նշել է նա։ Նա վստահեցրել է, որ Սփյուռքում կազմակերպված ցույցերը ոգևորում են հայրենակիցներին ՀՀ-ում։ «Ձեր ձայնի ինքնաարտահայտության կերպով մեծ ուժ ու եռանդ եք հաղորդելու հայաստանաբնակ ձեր հայրենակիցներին և այս ամբողջ շարժմանը։ Միասին կհասնենք այս գործըթացի հաղթական ավարտին»,- ասել է Բագրատ Սրբազանը։ ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ա
Բագրատ Սրբազանը սփյուռքահայերին կոչ է արել շարժմանն աջակցող հավաքներ կազմակերպել
13 мая 202413 мая 2024
1
1 мин