Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններն ավարտվել են առանց պայմանավորվածությունների

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններն Ալմաթիում ավարտվել են առանց պայմանավորվածությունների, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հայկական գերատեսչության մամուլի ծառայությունից միայն հայտնել են, որ շարունակելու են քննարկել չլուծված հարցերը։

«Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար: Բանակցությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 10-ին՝ Բարեկամության տանը։

Միրզոյանը Բայրամովի և Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել էր չսահմանափակվել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով և սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։

Նորություններին հետևեք մեր կայքում (https://armeniatoday.news/hy), ինչպես նաև Telegram-ում (https://t.me/armtodayarm) և YouTube-ում (https://www.youtube.com/channel/UCzt73kS8-2XS9q5cLubs3ww)