Ուկրաինայի ԱԳՆ-ն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագրերն անվանել է «կայունության գործոն»՝ տարածաշրջանում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության համատեքստում, հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հասցեին Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության գալը լրացուցիչ և կարևոր կայունության գործոն է»,- ասված է հաղորդագրության մեջ: Կիևը նաև շահագրգռվածություն է հայտնել Հարավային Կովկասում կայունության նկատմամբ, և հույս է հայտնել Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման համար։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներն սկսվել էին ապրիլի 19-ի երեկոյան։ Ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը ՀՀ ԱԳՆ հայտարարութունից հետո, ըստ որի Հայաստանն ու
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը տարածաշրջանում «կայունության գործոն» է անվանել
1 мая 20241 мая 2024
1 мин