Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Լադանիվան» «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակիչ փուլ է անցել

Մայիսի 10-ին անցկացված «Եվրատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբն անցել է մրցույթի եզրափակից փուլ, տեղեկանում ենք «Եվրատեսիլի» պաշտոնական կայքից։

Խումբը կիսաեզրափակչի երկրորդ օրը հանդես եկավ Jako երգով, որի կոմպոզիտորներն ու խոսքերի հեղինակներն էին մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանը և մուլտինստրումենտալիստ Լուի Թոմաս

Մայիսի 11-ին կկայանա մրցույթի եզրափակիչ փուլը, որին, երկու կիսաեզրափակիչների արդյունքնրով, կմասնակցի 26 երկիր։ Եզրափակից են անցել նաև Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, Իռլանդիան, Լատվիան Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իտալիան, Սերբիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Կիպրոսը, Շվեյցարիան, Սլովենիան, Խորվաթիան, Վրաստանը, Ավստրիան։

«Լադանիվայի» Jako երգն այս պահին մրցույթի պաշտոնական Youtube-յան շուրջ 180 000 դիտում, իսկ երգի տեսահոլովակն ավելի քան 4 մլն դիտում ունի։ Մայիսի 8-ին մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքներով Ադրբեջանը չէր անցել եզրափակիչ փուլ։