Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը 4 գյուղով սկսելու առաջարկը եկել է Բաքվից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանի և Հայաստանի սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ երկու կողմերն էլ «կառուցողական մոտեցում են ցուցաբերել այս հարցում»։ Նա նաև հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը «պոտենցիալ» կկարողանա գնել ադրբեջանական գազ։ «Հաշվի առնելով մոտիկ լինելը և ենթակառուցվածքները, իհարկե, նման համագործակցությունը բնական կլիներ»,- ասել է Ալիևը։ Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Այդ օրն՝ ավելի ուշ, ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել
Սահմանների սահմանազատումը 4 գյուղից սկսելու առաջարկը եկել է Բաքվից․ Ալիև
25 апреля 202425 апр 2024
~1 мин