Մի գեղեցիկ օր կմիացնեք հեռուստացույցը (հուսանք, որ հովհարային ազատումների հերթակարգը այդ ժամին բարենպաստ կլինի ձեզ համար) և կտեսնեք մի նոր ու զարմանալի հանդիսանք կամ, ինչպես հիմա են ասում՝ շոու: Վերնագիրը, անշուշտ, ինչ-որ բան կհիշեցնի ձեզ, բայց մի մոռացեք, որ հայկական հեռուստատեսությունը երբեք չի կրկնում Օստանկինոյի ձեռագիրը, ուստի ամեն ինչ կլինի շատ ինքնատիպ: Խաղին կարող են մասնակցել բոլորը, բայց նախապես մի քանի քննություններ պիտի հանձնեն: Փակ աչքերով ու փակ բերանով (առանց շոշափելու) նրանք պետք է որոշեն, թե ինչ կերակրատեսակներ են շարված կլոր սեղանին և արագ հաշվեն,
թե մի ափսե տոլման որքան գումար է նստել եփողի վրա: Բացի դրանից,
կտրվեն հարցեր, որոնց պետք է պատասխանել ոչ ուշ, քան 60 վայրկյանի ընթացքում, օրինակ՝ ի՞նչ էր եփում Չարլի Չապլինի անմոռանալի հերոսը Ալյասկայի ցրտաշունչ երկնքի տակ (պատասխան՝ հնամաշ կոշիկ)։ Եթե հաղթահարեք այս քննակարգը, կհրավիրվեք ուղիղ եթեր և կդառնաք հեռուստախաղի մասնակից: Շահումները երկու տեսակի են՝ ցուցափեղկային և ոչ ցուցափեղկային: Առաջիններին կարելի է միա