Վերջապես գարուն եկավ: Սղոցավոր ու կացնավոր մարդիկ անհետացան։ Դեռ մի քանի շաբաթ առաջ, երբ նրանք հայտնվում էին փողոցում, ահ ու դողով մտածում էի՝ իմ հերթն էլ եկավ, հիմա մեկն ու մեկը հայացքով վերից վար կչափի ինձ և... Բայց բախտս բերեց: Ճիշտ է. ես հիմա միայնակ եմ մնացել: Աջից ու ձախից, փողոցի ամբողջ երկարությամբ միայն կոճղեր են կամ գլխատված ծառաբներ: Հիմա արդեն ինձ ուրիշ հայացքով են նայում: Զարմացած, որ դեռ ողջ եմ: Գուցե նաև՝ սիրով: Գուցե նաև՝ մեղքի զգացումով: Ձէ՞ որ հարազատներիս ու բարեկամներիս կոտորել են: Ո՞վ գիտե, գուցե ինձ պահպանեք որպես հուշ: Գուցե վրաս մի ցուցանակ կպցնեն՝ «Այս ծառը վերապրել է 92-93 թթ. ձմեռը: Պահպանվում է պետության կողմից»: Եթե իրոք այդես կլինի, ապա շնորհակալական նամակ կգրեմ իշխանություններին: Թեև, անկեղծ ասեմ, գործս դժվարացել է: Շրջակայքի բոլոր ճնճղուկները հիմա իմ ճյուղերին են թառում և մի այնպիսի աղմուկ գցում երեկոյան ժամերին, որ գլուխս ցավում է: Քամիները նույնպես շատ են անհանգստացնում: Առաջ բախվում էին ծառերի երկար շարքին ու թուլանում, իսկ հիմա ամբողջ ուժով հարձակվում են վրաս:
Վերջերս իմ հարևանությամբ սկըսեցին փոսեր փորել: Երևի պատրաստվում են մատղաշ տնկիներ դնել այդ փոսերում; Այդ դեպքում ես պատմելու շատ բան կունենամ նոր սերնդին: Չգիտեմ, կհավատա՞ն ինձ, թե ոչ: Գուցե մտածեն, որ «խտացնում եմ գույները»: Այդ տնկիները կջերմանան գարնան քնքուշ արևից հետո երկարատև ու շոգ ամռան ընթացքում հազիվ թե հավատան, որ աշխարհում ցուրտ ու սառնամանիք էլ կա... Հետո... Այն, ինչ ես երբեմն մտածում եմ, որ առջևում ինձ է սպասում... իմ վերջին ձմեռը: Եթե պահեստարաններում նորից գազ ու մազութ չլինի, ոչ մի ցուցանակ, որքան էլ տպավորիչ լինի այն, չի փրկի ինձ սղոցի բաժին դառնալուց: Այդ դեպքում մատղաշ տնկիները վերջապես կհասկանան, որ ես ոչ թե «սևացնում էի» անցյալը, այլ պարզապես իմ դառը փորձը երիտասարդներին փոխանցում:
Բայց գուցե մարդիկ խելքի գան: Գուցե հասկանան, որ փրկությունը ոչ թե ծառ վառելու, այլ ծառ, աճեցնելու մեջ է:
Գրի առավ
ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Հ. Գ.— Խմբագրությանը հայտնի է վերոհիշյալ ծառի հասցեն, բայց ծառն անձամբ խնդրել է գաղտնի պահել այն:
՛՛Առագաստ՛՛ թերթ , Երևան