Հարգելի պարոնայք այլմոլորակայիններ (կամ գուցե ձեզ ուրի՞շ կերպ են դիմում): Երկու տարի առաջ դուք վայրէջք կատարեցիք Ծիծեռնակաբերդի հարևանությամբ՝ Լենինգրադյան փողոցում, ավտոտնակների մոտ գտնվող ոչ մեծ բլրակի վրա: Չգիտեմ ինչով էր բացատրվում այդ վայրէջքը՝ ձեր տիեզերանավերի նմանողությամբ կառուցված Մարզահամերգային համալիրը դիտելո՞ւ, թե՞ պարզապես մի քանի րոպե շունչ առնելու ցանկությամբ, համենայն դեպս, լուրը շատ արագ տարածվեց բոլոր թաղերով: Ճիշտ է, գիշեր էր, պատրաստվում էի քնել, բայց ընկերներս կանչեցին բակից ու շնչասպառ հայտնեցին, որ առանց նախապես զգուշացնելու, ժամանել է մեր դարի մեծագույն հանելուկներից մեկը: Իհարկե, նրանք շտապում էին ձեզ տեսության, բայց եկել էին ինձ էլ տանելու, որովհետևգիտեին ձեր հանդեպ ունեցած իմ անսպառ հետաքրքրասիրությունը: Անկասկած, դուք նկատել եք, թե ինչպիսի իրարանցում է առաջացրել ձեր կարճատև կանգառը, և թե որքան մարդիկ են հավաքվել փողոցի նեղ մայթին: Բայց դուք, հավանաբար չգիտեք, որ ձեր գնալուց հետո մարդիկ ոչ թե ցրվել են, այլ ավելի ու ավելի շատացել։ Նրանք, ովքեր տեսել
Արտիստ Արմեն Մուրադյան- Գոնե մի անգամ երեվացեք մեզ մոտ
23 апреля 202423 апр 2024
7
3 мин