Найти тему

Ղևոնդ Մուրադյանի նամակը իր մայրիկին Մարիամ Մուշյանին

Տիկ. Մարիամ Մուրատեան

Փիտ.18 -1919

Սիրելի և կարոտեալ մայր իմ:

Չեմ կրնար իմ անսահման ուրախութիունը նկարագրիլ, երբ քույրս ինձ լուր տված էր բանակը թէ տոք. Գրիգոր Մուշեանը ձիր մասին թերթին մեջ լուր տուված է և յետոյ ամռան վերջ ձիր նամակը ղրկված էր ինձ որ ավելի զիս ուրախացուց էր ազատ ու ապահով վիճակին հայտնությունին։ Բայց շիտակը որքան այդ ամենաանակնկալ նպաստավոր լուրը զիս մոլորեց, նույնքան հորս սպանությունը զիս սրտալից մտատանջության մատնեց նկատիլով, որ այդ յեղավ ձեր դժբախտության կյանքեն և կորուստեան։ Ես չիմ մոռցած ձիզ, ու միշտ իմ հոգիս ու սիրտս իր ամբողջությունով կըմիանայ վրեժխնդրութեան ոգիով։ Բայց զիս հեռու կպահե... նկատելով որ ձեր վիճակի պատասխանատվությունը իմ ուսերուս վրայ տանիլու պարտականությունս իփր զավակ կըծանրանայ յետզյետե։ Ինչպես լսեցիք ես նախքան երեք տարի բանտ մնացի և յետոյ զինվոր գացի ամերիկայի բանակում ու մոտավորապես մեկ տարուայ ծառայութեանս վերջ ողջ և առողջ ազատ արձակվեցայ, ասկէ քանի մը օր առաջ Ձեր նամակը կարդացի եւ առաջին գործս եղավ միջոց մը գտնիլ ձիզի օգնելու բարեկամաց աջակցութեամբ։ Նույնիսկ ձեր հասցեն կասկածելի է, որ երկար ու մանրամասն նամակ գրելու.այս նամակը ձեզի հասնելուն առաջ կը խորհիմ, որ տասը անգլիական ոսկի ձեզի պիտ հասնի գեթ առժամանակիայ բավարարություն տալու ձեր պետքերուն։ Չեմ գիտեր, թե այդ ալ ինչ միջոցով կարելի պիտ ըլլայ ղրկել որովհետև…(այս նախադասությունը այնպես է գրված, որ մեզ հասկանալի չի)… ոչ ալ ուրիշ տեղեր։ Բայց ինչ որ ըլլայ ձեռք բերեմ արտոնութիուն ձեզի օգնելու։ Հոգ մի ընիք այս նամակս համարյա գրված էր։ Վերջ երբ պատասխանիս ինձ իմաց տուր նաև թե տարեկան որքան ծաղքով կրնաք հոգալ ձեր բոլոր պետքերը, ապրուստի հոգը։ Երկրորդ որոշ հասցեներ ու տեղեկությունը, թե Հալեպ որ կառավարութեան ձեռքին տակ է վերջապես ամենագլիավորը հասցեներ։ Ես դեռ չեմ գործեր, որովհետև գործերը շատ թույլ են, բայց իմ օգնությունը չպիտի զլանամ այդ ներկայիս այսչափ։ Գրիլով կը փակիմ գրիությունս նկատելով որ այդ տեղի գրաքննությունը խիստ է։

Բոլորիդ այտերին կհամբուրիմ, ձեր հարազատ զավակը Ղևոնդ Մուրատեան

Այս հասցեում գրեցեք ձեր նամակը այս անունով, որովհետև Արմեն Բ. Քյուպել կճանչվիմ։