Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ, հայտնում է Վարդանյանի ընտանիքը։ Հեռախոսազանգի ժամանակ նա հայտնել է, որ այս ընթացքում եղել է լիակատար մեկուսացման մեջ և անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել։ Ընտանիքի տեղեկություններով` միայն նրա արյան ճնշումն են չափել: Զանգի վերջում Վարդանյանն ասել է. «Ես հիմա ավելի քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը»: Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ապրիլի 20-ին հայտնել էր, որ Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին Armenia Today-ին հայտնել էր, ԿԽՄԿ ներկայացուցիչների վերջին տեսակցությունը Բաքվում պահվող հայերի հետ եղել է ապրիլին: Նրա խ
Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի հետ
22 апреля 202422 апр 2024
2