Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հյուրընկալել է Մարսել քաղաքի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը, նշել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում։

«Պատիվ ունեցա դեսպանատանը հյուրընկալել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ավըլինին և նրա գլխավորած պատվիրակությանը»,- նշել է դեսպանը:

Ըստ դեսպանի գրառման՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում տիրող իրավիճակի, հայ-ֆրանսիական հարաբերությունների ու Մարսելի և հայ ժողովրդի միջև անքակտելի կապի շուրջ: