Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը, հայտնում են ընկերությունից։ Մխիթարյանը պատասխանատու կլինի ընկերության կառավարման և երկրում ծառայությունների, էկոհամակարգի զարգացման, ինչպես նաև Yandex-ի տեխնոլոգիաների և միջազգային փորձի հիման վրա Հայաստանում գործող ընկերությունների համար նոր հնարավորությունների ստեղծման համար. Մխիթարյանը ձեռնարկատեր է, Helix և IUNetworks ընկերությունների նախկին ղեկավարը։ «Ուրախ եմ, որ իմ փորձը կօգնի զարգացնել միջազգային Yandex բիզնեսը Հայաստանում՝ հաշվի առնելով մեր քաղաքների կառուցվածքի առանձնահատկությունները, մեր մշակույթն ու ավանդույթները, մեր քաղաքացիների սովորությունները։ Ես պատասխանատու կլինեմ ծառայությունների զարգացման համար, որոնք արդեն գործում են երկրում։ Պատասխանատու կլինեմ նաև ընկերության տեխնոլոգիաների և պրոդուկտների միջոցով Հայաստանի բնակիչների և երկրում աշխատող ընկերությունների համար նոր հնարավորություններ ստեղծելու համար»,- ասել է Մխիթարյանը: 2022 թվականի հուլիսի 1-ին Ռուսաստանում ամենաարագ զարգացող կորպորացիաներից մեկը՝ Yandex-ը,