Կյանքից հեռացավ 1931 թ. ՍՄԿԿ անդամ, պաշտոնաթոդ գնդապետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐԻ ԱՄԻՐՋԱՆՅԱՆԸ:
Գ. Ամիրջանյանը ծնվել է 1908 թ. Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: 1922-ին նա աշխատանքի է անցնում Երևանի բամբակի կոմբինատում, որպես բանվոր: 1930-ին զորակոչվում է կարմիր բանակ, ուր անցնում է պատվավոր ուղի՝ շարքային զինվորից հասնելով գնդապետի աստիճանի: 1934-ին, միացյալ ռազմական դպրոցն ավարտելուց հետո, Գ. Ամիրջանյանը դառնում է դասակի, ապա և մարտկոցի ու դիվիզիոնի հրամանատար:
Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին թշնամու դեմ նա մարտնչում է որպես ականանետային դիվիզիոնի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ և ապա՝ հրամանատար: Այդ տարիներին նա անցավ մարտական փառավոր ուղի՝ Վոլգայի ափերից մինչև Քյոնիգսբերգ:
Պատերազմից հետո, մինչև զորացրվելը, Ամիրջանյանը վարել է գնդի հրամանատարի պաշտոն: 1955 թվականից, որպեսը պահեստի սպա, նա իրեն հատուկ եռանդով շարունակում է հասարակական ակտիվ աշխատանք ծավալել երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության ուդդությամբ:
Հայրենիքր բարձր է գնահատել Գ. Ամիրջանյանի ծառայությունները: Նա պարգևատրվել է Լենինի, մարտական Կարմիր դրոշի երեք, Հայրենական Պատերազմի առաջին աստիճանի, «Կարմիր աստղ» շքանշաններով ու մի շարք մեդալներով:
Կուսակցության հավատարիմ զավակի, ջերմ հայրենասերի, զգայուն և ուշադիր ընկերոջ՝ Գրիգոր Ամիրջանյանի հիշատակր միշտ վառ կմնա մեր սրտերում։
ՄԻ ԽՈՒՄԲ ԸՆԿԵՐՆԵՐ
Սովետական Հայաստան ՛՛Երեկոյան Երևան՛՛ թերթ