Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանի կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն՝ նույնիսկ եվրադիտորդների մակարդակով և կհասնի նրան, որ կրակոցներ այլևս չլինեն, լրագրողներին ասել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով՝ եվրոդիտորների արձանագրությունները կնպաստեն խաղաղության շուրջ տարվող աշխատանքներին։ «Երբ մենք ասում ենք խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները պետք է լինեն անխոչընդոտ, դա նշանակում է, որ այդ արձանագրումներն անելու են իրենց գործը։ Սեղանի շուրջ նստելուց մենք կասենք՝ գիտե՞ք ինչ, մենք գուցե տեխնիկական սարքերով չենք անում (վերահսկում-խմբ․) բայց ԵՄ-ն արդեն 209-ից ավել դիտորդներ ունի և կարող է ավելացնել»,- ասել է Քոչարյանը։ Քոչարյանը նշեց, որ վերջին կրակոցները Ադրբեջանի «հիստերիկ դրսևորումներն են» և նման դեպքերը կողմերին միայն հեռացնում են երկխոսությունից։ «Երևի այն կողմում կանգնածները որոշել են անկանոն կրակել։ Ընդամենը կրակոցներ են, որոնք պետք է արգելել նույն եվրոդիտորդների կողմից, որովհետև կրակոցն էլ
Երևանն ամեն ինչ կանի, որ Ադրբեջանի կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն․ Անդրանիկ Քոչարյան
8 апреля 20248 апр 2024
6
1 мин