Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անլուրջ է որակել «Ժողովուրդ» օրաթերթի լուրը, թե Փաշինյանը հրաժարական տալու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշում ունի։
Այդ մասին նա հայտնել է Armenia Today-ին՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը, ըստ որի՝ «Փաշինյանը որոշել է Տավուշի գյուղերի թեմայի շուրջ իրավիճակը թուլացնելու համար հրաժարական տալ և սեպտեմբերի 10-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել»։
«Անլուրջ է»,- նշեց խոսնակը։
Թերթն ապրիլի 1-ին՝ ծիծաղի և հումորի համաշխարհային օրը, գրել էր, որ Փաշինյանը որոշել է հրաժարական տալ և սեպտեմբերի 10-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։
Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, ըստ «Հայաստան» խմբակցու