«Տաշիր» ընկերությունների խումբը Մերձմոսկովյան Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իր առևտրի կենտրոններում անցել է անվտանգության ուժեղացված ռեժիմի, հայտնում է «Ռիա Նեդվիժիմոստ»-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։ «Տաշիր ընկերությունների խմբի մաս կազմող առևտրի օբյեկտները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։
Ներկայումս բոլոր օբյեկտները բերվել են անվտանգության ուժեղացված ռեժիմի՝ անվտանգության լրացուցիչ աշխատակիցների ներգրավմամբ և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ թույլատրված բոլոր հատուկ միջոցների կիրառմամբ: Կենտրոններ մտնող մեքենաներն ստուգվում են։ Ի թիվս այլ միջոցների՝ առևտրի կենտրոններում համակարգված պարեկություն և պահակություն են իրականացնում ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները»,- գործակալությունը մեջբերում է մամուլի ծառայության հաղորդագրությունը։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված մարտի 23-ին խմբավորման բոլոր օբյեկտներում իրականացվել են հակահրդեհային պաշտպանության լրացուցիչ ստուգումներ։ Նա ասել է, ո