Ադրբեջանը, հայերի նկատմամբ կեղծ քրեական գործեր հարուցելով, Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի ապօրինի հիմքեր է ստեղծում, հայտնել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա այսպես է մեկնաբանել Ադրբեջանի զինդատախազության որոշումը՝ 18 հայերի նկատմամբ հետախուզում հայտարարել՝ «Բաղանիս-Այրումի ցեղասպանության դրվագով»։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքուն որոշել է նրանց հետապնդել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «ցեղասպանություն» և «բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում» հոդվածներով։
«Այն բանից հետո, երբ Հայաստանում բարձրագույն մակարդակով սկսեցին հայտարարել Ոսկեպարի, Բաղանիսի և մյուս գյուղերի մասին, Ադրբեջանն էլ անմիջապես հայտարարեց հայերի նկատմամբ հարուցված [կեղծ] քրեական գործի մասին` «ադրբեջանցիներին ցեղասպանության և տեղահանման ենթարկելու» հոդվածներով: Այդ կերպ Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր` հարուցելով կեղծ քրեական գործեր»,- ընդգծել է Թաթոյանը:
ՀՀ նախկին ՄԻՊ-ը կարծում է, որ նշված զիջում