Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը «կարմիր դրոշի տագնապ» է հայտարարել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացիայի սպառնալիքի պատճառով։
«Տավուշի մարզում տեղի ունեցող իրադարձությունները կարծես ցույց են տալիս հայկական տարածքի նկատմամբ Ադրբեջանի պահանջատիրական մոտեցման նոր զարգացում. եթե վերջին ամիսներին Ադրբեջանի առաջնահերթությունն «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանի հարավում Սյունիքի «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ հավակնություններն էին, ապա այժմ թիրախում հյուսիսային տարածքներն էն։ Այս տեղաշարժի վրա, հավանաբար, ազդել է Հայաստանի հետ հարավային սահմանը պահպանելու Իրանի ամուր հանձնառությունը»,- գրել է ինստիտուտը:
Կազմակերպությունը հիշեցրել է, որ Հայաստանն այժմ ունի ռազմավարական բարձունքներ և լավ զարգացած պաշտպանական գծեր սահմանի այս հատվածում։ «Տավուշն առանձնանում է որպես Ադրբեջանի նկատմամբ գերազանց պաշտպանական դիրք ունեցող միակ մարզը՝ համեմատած մյուս սահմանամերձ շրջանների հետ, ինչը կարող է բացատրել այդ գյուղերը ձեռք բերելու Ադրբեջանի բուռն ցանկու