Найти в Дзене
Հայաստանն այսօր

Երևանի կոնսերվատորիայի ուսանողը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արվեստի միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Արա Գյուլբեկյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական արվեստների համաշխարհային ասոցիացիայի Արվեստների միջազգային մրցույթի «Ժողովրդական երգ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակին, հայտնում է Կոնսերվատորիայի մամուլի ծառայությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական արվեստների համաշխարհային ասոցիացիայի մրցույթ-փառատոնում նա կատարել է Սայաթ Նովայի երգերի շարք:

Հայտնում են, որ Գյուլբեկյանը մինչ Կոնսերվատորիա ընդունվելը սովորել է ծննդավայրի՝ Ախալքալաքի մշակույթի տանը: