Найти тему
Հայաստանն այսօր

Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին մեքենայի՝ ծառին բախվելու հետևանքով կա զոհ

Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ գերատեսչության՝ փրկարարները վարորդին և ուղևոր Ռ. Խ.-ի դին (ծնված 1972 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։56-ին, մարվել՝ 09։24-ին։ Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։