ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իրանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային իրադարձություններում, փոխանցում է IRNA գործակալությունը։ «Կարծում եմ՝ այս դերը շատ կարևոր է»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով տարածաշրջանում լարվածության տարածման և Իրանի դերի մասին հարցին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին խնդրել է անել հնարավորը՝ տարածաշրջանում լարվածության տարածումը կանխելու համար։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Իրանի համար անընդունելի է ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանում Իրանի դերը կառուցողական է անվանել
9 февраля 20249 фев 2024
~1 мин